Լրահոս
Միջազգային
15:08
26.05.26
243

Ֆրանսիան մտադիր չէ տարհանել իր դիվանագետներին Ուկրաինայից

Img default alt hy

Ֆրանսիան մտադիր չէ տարհանել իր դիվանագետներին Ուկրաինայից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին «France Info» ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրյոն։

«Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Միաժամանակ Կոնֆավրյոն հավելել է, որ «ԱԳՆ-ն այս իրավիճակին վերաբերվում է շատ լուրջ՝ բարձր զգոնությամբ»։

Մայիսի 25-ին ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ Ստարոբելսկի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածը լցրել է համբերության բաժակը, և Ռուսաստանի զինված ուժերը սկսում են համակարգված հարվածներ հասցնել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, հարվածներ կհասցվեն նաև որոշումների կայացման կենտրոններին ու հրամանատարական կետերին։ Երկուշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։