Լրահոս
Քաղաքական
15:13
27.05.26
128

Եթե «կռուտիտների» հետ ես խառնում դիվանագիտությունը, փոսի մեջ ես հայտնվում. Քոչարյանը՝ Մեղրիում

Նախընտրական քարոզարշավի 20-րդ օրն է: Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հարցերին է պատասխանել այն Մեղրիում, որ, ըստ փաշինյանական քարոզչության, ինքը իբրև հանձնել էր ուզում: Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է ՔՊ-ականների մեղադրանքներին, թե որոշ ընդդիմադիրներ ռուսական աջակցություն են վայելում: Նրա խոսքով՝ իրականում հակառակն է՝ այդ Քաղաքացիական պայմանագիրն է աջակցություն ստանում Արևմուտքից: Դրա վկայությունն է, ըստ Քոչարյանի, նաև Մարկո Ռուբիոյի՝ արագացված ռեժիմով այցը մեր երկիր: