-
Մամուլի տեսություն
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»
09:2528.07.26 -
Մամուլի տեսություն
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
09:2028.07.26 -
Հասարակական
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:1528.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26
Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել. Էրիկ Բազինյան
Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել: Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ և չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել և գալ ծառայել։
Այս մասին «News.am Sport»-ի թղթակցի հետ զրույցում Կանադայից ասել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO-NABO և WBA-NABA վարկածներով չեմպիոն, WBO վարկածով մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն, Կանադայում հանդես եկող 27-ամյա Էրիկ Բազինյանը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Հայաստանի դրոշի ներքո այլևս հանդես չգալու որոշման մասին:
Էրիկ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանն այլևս չներկայացնելու որոշումդ: Ո՞րն է հիմնական պատճառը:
-Պատճառը իմ նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելն է Հայաստանի կառավարության կողմից: Ընտանիքիս հետ 15 տարեկանում լքել եմ Հայաստանը՝ դրսում ապրելու, իմ մարզական կարիերայով զբաղվելու նպատակով: 18 տարեկանս լրանալուն պես, իմ քաղաքացիական պարտքը չկատարելու պատճառով իմ նկատմամբ հետապնդում հայտարարվեց: Այս տարիների ընթացքում փորձել ենք նախկին իշխանության, ներկայիս պաշտոնյաների միջոցով խնդրին լուծում տալ, բայց չի ստացվել, չեն արել: Ես համբերատար սպասեցի, որ լրանա 27-ամյակս և մեծ հույս ունեի, որ դրանից հետո իմ նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, բայց նորից մերժում ստացա: Միշտ այպիսի օրենք եղել է, որ 27 տարեկանը լրանալուն պես պետական վճարումներ էիր կատարում և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից: Ներկայիս իշխանությունն ամեն տարի այս օրենքում փոփոխություններ է մտցնում և, հիմա ըստ իրենց օրենքի, ես համարվում եմ ծառայության ենթակա: Չի գործում այն օրենքը, որ ֆինանսական տույժով ազատվես, եթե լրացել է 27 տարեկանդ:
Դու քո բողոքն արտահայտում ես՝ Հայաստանն այլևս չներկայացնելով: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:
-Ես իմ մարզական կարիերայի ընթացքում շատ անգամ եմ Հայաստանի անունը հնչեցրել, փորձել իմ հնարավորությունների չափով մեր երկիրը ճանաչելի դարձնել և դա արել եմ մեծ սիրով: Իմ մենամարտերը հեռարձակվել են միլիոնանոց լսարաններ ունեցող հեռուստաալիքներով, ամենաքիչը 5-6 միլիոն դիտումներով և ամեն անգամ ինձ ներկայացնում են «from Armenia», մենամարտերի վերջում բարձրացնում եմ իմ երկրի դրոշը: Մեծ կազմակերպությունների ներքո եմ հանդես գալիս՝ WBO, WBA, WBC վարկածներում և բոլորում թոփ տասնյակի մեջ եմ: Երկու մենամարտից արդեն աշխարհի գոտու համար եմ պայքարելու: Ամբողջ աշխարհում արդեն ճանաչում են ինձ: Չեմ ցանկանում իմ ձեռքբերումների մասին շատ խոսել, բայց ասելիքս այն է, որ ամեն տեղ ես ներկայացնում եմ Հայաստանը, մեր դրոշը բարձրացնում ռինգ, հանդես եմ գալիս Հայաստանից, բայց ապրում եմ Կանադայում:
Ակտիվ մասնակցում եմ բոլոր հայկական միջոցառումներին, ամեն տարի ապրիլի 24-ին հայ համայնքի հետ բարձրաձայնում եմ Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը: Այսքանից հետո մեր կառավարությունն ինձ ներում, համաներում չի տալիս, որ բացի իմ երկիրը ներկայացնելուց, ես հնարավորություն ունենամ նաև գալ իմ հայրենիք:
Վիրավորվա՞ծ ես:
-Եթե այսքան բան եմ անում, կարողանում եմ այսքան լսելի, հնչեղ դարձնել իմ հայրենիքը, ինչու մեր երկրի ղեկավարությունը չի գնահատում դրսում ապրող հայերիս ջանքերը և ինչու չի զիջում որոշ հարցերում: Ես հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ, ես իմ երկրից չեմ նեղանում, այլ մեր կառավարությունից: Ինձ այսօր շատերը սխալ հասկացան. ես չեմ հրաժարվում հայ լինելուց, Հայաստանից, միայն սպորտում այլևս Հայաստանը չեմ ներկայացնելու: Եթե Կանադայից հանդես գամ, իրականում իմ վարկանիշն ավելի բարձր կլինի, բայց ես հայ եմ և կուզեի շարունակել ներկայացնել իմ հայրենիքը: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, բայց այսօր վերջնական վիրավորվեցի: Դեռ չեմ կարող գալ իմ հայրենիք:
Ես այլևս ծառայելու ենթակա չեմ, քանի որ տարիքս լրացավ: Եթե գամ, իմ նկատմամբ դատական գործ է սկսվելու: Ինձ մեր կառավարությունից շատ բան պետք չի՝ հանեն քրեական հետապնդումը, վճարեմ տույժ-տուգանքները և հնարավորություն ստանամ կրկին Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայրենիք գալ:
Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ և չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել և գալ ծառայել: Ես պատահական ինչ-որ մեկը չեմ, որ ուղղակի տանը բազմոցին նստած փորձում է խուսափել զինծառայությունից: Օտար երկրում քրտնաջան աշխատում եմ, մեր երկրի դրոշն եմ բարձր պահում ամբողջ աշխարհում: Այստեղի շատ լուրջ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու չեմ գնում Հայաստան: Պատասխանում եմ, որ հետախուզման մեջ եմ: Ծիծաղում են, թե ինչպես կարելի է իմ նման մարզիկի հանդեպ նման վերաբերմունք իմ հայրենիքում: Ինձ լավ չեմ զգում:
Շատերը գրում են՝ երկրից պետք չի նեղանալ: Ես երկրից չեմ նեղանում, այլ կառավարությունից, ղեկավարությունից: Ինչո՞ւ պետք է իրենց պատիվը բարձր պահեմ, եթե իմ երկիր չեմ կարողանում ոտք դնել: 4 տարեկան երեխա ունեմ, ամեն տարի նրան առանց ինձ ուղարկում եմ Հայաստան: Ինչո՞ւ չպետք է կարողանամ գալ իմ հայրենիք, ինչու պետք է նախանձեմ բոլորին, որ չեմ կարող նրանց պես ազատ գնալ-գալ: Այո, օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց ես տարբերվում եմ, քանի որ շատ բան եմ արել երկրիս համար իմ քրտնաջան աշխատանքով:
Եթե ապրեի Հայաստանում, պարտադիր կգնայի, երբեք չէի խուսափի զինծառայությունից: Ես չեմ փախել ծառայությունից, փոքր տարիքում իմ ծնողների հետ տեղափոխվել եմ ուրիշ երկիր ապրելու: Համարում եմ, որ ես էլ իմ ձևով եմ ծառայել իմ երկրին:
-Ի՞նչ ես պատրաստվում անել:
Դեռ սպասում եմ և հույս ունեմ, որ համաներում կտան ինձ: Եթե հանեցին հետապնդումը, եթե կարողացա վերադառնալ հայրենիք, նորից կշարունակեմ ներկայացնել Հայաստանը, եթե ոչ՝ կներկայացնեմ Կանադան:
Ես հանցագործ չեմ: Եվս մեկ անգամ դիմում եմ մեր կառավարությանը՝ համաներում տալ ինձ, հանել հետապնդումը, որպեսզի ես հնարավորություն ունենամ գալ իմ հայրենիք: Կցանկանայի, որ իշխանությունները մի քիչ խելացի դատեն և ճիշտ վերաբերմունք ցուցաբերեն Հայաստանի պատիվը բարձր պահող մարզիկների, մարդկանց նկատմամբ:
-
20:45
27.07.26
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Կարդալ ավելին
-
11:13
27.07.26
Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավ
Կարդալ ավելին
-
17:20
26.07.26
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում
Կարդալ ավելին
-
13:00
26.07.26
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Կարդալ ավելին