Լրահոս
Քաղաքական
13:04
27.05.26
674

Ես չեմ որոշելու, դուք եք որոշելու՝ լինել ԵԱՏՄ կազմում, թե Եվրամիության կազմում. Փաշինյանը հին «կտերն է տալիս»

Img default alt hy

Ես չեմ որոշելու, դուք եք որոշելու՝ լինել ԵԱՏՄ կազմում, թե Եվրամիության կազմում: Այս մասին Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում: Էդ ես չեմ որոշելու, էդ հզորն ա որոշելու, իսկ հզորը Հայաստանի քաղաքացին է:

Իմ խնդիրն այն ա, որ դուք ուննաք այլընտրանքներ և դուք ունեք այլընտրանքներ: Այն մեր գործընկերները, ովքեր սրան սպառնալիքով են պատասխանում՝ թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում»,- նշել է Փաշինյանը:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի հարցում ցանկացած լուծման վերաբերյալ ինքը Հանրապետության հրապարակում հարցնելու է ժողովրդի կարծիքը և ժողովուրդ է որոշելու՝ գնա՞լ այդ լուծմանը, թե՞ ոչ, սակայն Փաշինյանը բոլորից գաղտնի ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որով Արցախի մի մասն ու Հայաստանից որոշ տարածքներ անցան Ադրբեջանին, ապա Պրահայում կրկին բոլորից գաղտնի նա Արցախն ամբողջությամբ ճանաչեց Ադրբեջանի կազմում: