Լրահոս
Հասարակական
13:31
27.05.26
143

Երեք մարդու սպանությամբ է ավարտվել կենցաղային վեճը. նոր մանրամասներ՝ Նորապատի ողբերգությունից

38-ամյա մի տղամարդ Արմավիրի մարզի Նորապատի գերեզմանատանը որսորդական հրացանով սպանել է իր 63-ամյա մորը դանակահարած տղամարդուն և նրա երկու որդիներին: Ավելի ուշ, ըստ Ներքին գործերի նախարարության, նա ներկայացել է ոստիկանություն, խոստովանել մեղքը, հանձնել զենքը: Արմավիրի հիվանդանոցից «Հայլուրին» հայտնել են, որ ստորին ծնոտի վնասվածքով հոսպիտալացված կինը շատ արագ էլ դուրս է գրվել հիվանդանոցից: