Լրահոս
Երևան
22:01
21.08.21
68

«Երեխաների հետ շատ վատ են վերաբերվել կարմիր բերետավորները». քաշքշուկ Ֆիզգորոդոկում

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցում, ավելի հայտնի՝ Ֆիզգարադոկում, ոստիկաններն ու քաղաքացիները կրկին բախվել են:

Բարձրահարկ շենքի կառուցման դեմ բողոքող քաղաքացիների ու ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել, երբ ոստիկանական պատից ներս շինարարական տեխնիկա է մտել:

Ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել 8 քաղաքացու: Նրանցից 4-ին ժամեր անց բաց են թողել: Ֆիզգարադոկում աշխատանքները դադարեցվել են: Բնակիչները հույս ունեն,որ երկուշաբթի քաղաքապետարանի ավագանու նիստ կլինի և հարցը վերջապես կլուծվի: