Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:34
30.08.21
65

Էրդողանի պայմանները՝ Հայաստանին. թուրքական «խաղաղություն»

Թուրքիայի նկատմամբ մոտեցումները շտկելու պատրաստ Հայաստանի կառավարությունը դեռ չի արձագանքել Էրդողանի վերջին հայտարարությանը, որտեղ նա խոսում է մեր պետության հետ բարիդրացիության մասին: Կամ էլ Փաշինյանը, երևի, Էրդողանի այս հայտարարությունը նկատի ուներ, երբ անցած շաբաթ ասում էր, թե ինքը Անկարայից դրական ազդակներ է ստացել՝ տարածաշրջանային խաղաղության թեմայով:

Անկախ վերլուծաբանների համար Էրդողանը որևէ նորություն չի ասել, այլ նորից շարադրել է հայտնի նախապայմանները՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից: