Լրահոս
Երևան
21:20
11.09.21
101

Դժոխքի ֆիլիալներից մեկն ա էս տրանսպորտը. Երևանի երթուղային նոր ցանցը՝ թղթի վրա

Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտային կոլապսը խորանում է՝ քաղաքապետարանը երթուղուց հանում է հին ավտուբուսներն ու գազելները՝ դրանք ամբողջությամբ չփոխարինելով նորերով:

Սեպտեմբերից՝ համալսարաններում ու դպրոցներում դասերի վերսկսումից հետո ավելի է սրվել վիճակը, քաղաքացիները մինչև մեկ ժամ տրանսպորտի են սպասում: Նրանց հույսն այս պահին 200-ից ավելի նոր ավտոբուսներն են, որոնք Երևանում կլինեն հոկտեմբերին: