Լրահոս
Քաղաքական
22:35
18.04.19
147

Դավիթ Սանասարյանը չհեռանալու դիմում է տվել ԱԱԾ-ում


Պետական գնումների շուրջ սա առաջին սկանդալը չէ: Եվ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Նախաքննական մարմինը վարչապետին առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Սանասարյանի լիազորությունները՝ ՊՎԾ պետի պաշտոնում: Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը՝ ծառայության շահերին հակառակ առերևույթ օգտագործելու, ծառայողական պարտականությունները չկատարելու համար: Սանասարյանը այս առավոտ որպես ՊՎԾ պետ մասնակցել է կառավարության նիստին, լրագրողներին էլ ասել, թե մութ ուժերը փորձում են իր ու վարչապետի հարաբերություններում սեպ խրել: