Լրահոս
Աշխարհ
16:17
16.04.19
176

Չայրվող հոգիները

Img default alt hy

Փարիզի Աստվածամոր Տաճարի հովանավորյալ հավերժ թռչող հոգիների մասին շատ պատմություններ կան:

Առաջին պատմությունը 1345-ի մասին է, երբ առաջին փականագործը եկավ՝ դռների ու մնացած փակվող իրերի կողպեքները տեղադրելու համար: Այդ աշխատանքը այնքան պահանջված ու պատվաբեր էր, եւ փականագործը այնպիսի ճնշման տակ էր, որ, ըստ լեգենդի, նա չար ուժերից օգնություն խնդրեց: Երբ բոլոր կողպեքները տեղադրվել էին, փականագործը մահացավ: Այդ օրից ի վեր, նրա հոգին թափառում է տաճարում:

Նման մեկ այլ պատմություն կա՝ 13-րդ դարում տեղի ունեցած: Մեկ այլ փականագործի մասին՝ Բիսկորնետ անունով, ով տաճար էր եկել զարդարելու բոլոր դռները: Ձախողումից վախենալով, նա նույնպես վաճառեց իր հոգին չար ուժերին: Աշխատանքը ավարտելուց օրեր անց՝ մահացավ: Իսկ բոլոր դռները, որ «անիծված» էին, կողպվեցին: Ինչ-որ մեկը, հավանաբար քահանաներից մեկը, առաջարկել էր դռները օծել եւ մյուռոնաջուր ցողել դրանց վրա: Միայն այդ արարողակարգից հետո դռները բացվեցին ու տաճարը ազատվեց չար ուժերից:

 Մեկ այլ պատմություն՝ 1882 թվականին մի կին է գալիս տաճար ու խնդրում՝ բարձրանալ տանիք, որը ուղիղ եւ փոխաբերական իմաստով ամենաբարձր կետն է լինում: Կնոջը մերժում են՝ մենակ լինելու համար: Վերջինս մի ծեր կնոջ է խնդրում իրեն ուղեկցել: Երբ բարձրանում են տաճարի տանիքը, կինը բացահայտում է իր ցանկության իրական պատճառը եւ ցած նետվում: Նրա հոգին մշտապես թափառում է տանիքում:

Մեկ այլ պատմություն կապված է Մարիա Անտուանետա Ռիվաս Մերկադո Կաստելյանոսի հետ, ով մեքսիկացի գրող եւ արվեստաբան էր: Նրան մերժել էր իր սիրելի տղամարդը: Նա ինքնասպան եղավ տաճարի խորանի մոտ:

1937 թվականին տաճարի բազմամյա երգեհոնահար Լյուի Վիերնեն մահացավ իր 1750-րդ համերգի ընթացքում:

 Աստվածամոր Տաճարի նման հին վայրերում շատ են քահանաների, եպիսկոպոսների, Պապերի եւ այլ կրոնական մարդկանց հոգիները: Տաճարում տեղի են ունեցել թագադրություններ, պսակադրություններ, թաղման արարողություններ:

Օրինակ, Անգլիայի թագավոր Հենրի VI-ը այդ տաճարում թագադրվեց որպես Ֆրանսիայի թագավոր, Սքոթների թագուհի Մերին ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսիս Երկրորդի հետ, Նապոլեոնի եւ Ջոզեֆինի թագադրման արարողությունը այդտեղ է տեղի ունեցել, Շարլ դը Գոլի թաղման արարողությունը՝ նույնպես: Իսկ ամենակարեւոր հոգին, որ կարող է այնտեղ թափառել՝ Վիկտոր Հյուգոյինն է:

Հուսանք՝ Փարիզի Աստվածամոր Տաճարը կրկին կկանգնի ու բոլոր հոգիները իրենց հանգստությունը կգտնեն տաճարի գեղեցիկ պատերի ներքո: