Լրահոս
Արցախ
22:00
09.09.21
85

Բաքուն «կրակում է» ռուսական խաղաղապահ առաքելության ուղղությամբ

Կոսոբոկովը Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը ստանձնում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը սադրանքների է դիմում՝ Ստեփանակերտ տանող ճանապարհը մի քանի ժամ տրակտորներով փակելով:

Պաշտոնապես չհաստատված այս լուրը Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չի մեկնաբանում, բայց գիտի, որ Ադրբեջանը անընդհատ է սադրում: «Հայլուրի» հետ զրույցում՝ արցախցի պատգամավորը նշել է, որ Բաքուն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Արցախի տերն ինքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն: