Լրահոս
Երևան
17:56
20.08.21
70

Բախում ոստիկանների ու քաղաքացիների միջև. ձեռնաշղթաները արյունլվա են արել մարդկանց ձեռքերը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ալիխանյան եղբայրներ փողոցում՝ ավելի հայտնի՝ որպես «ֆիզգորոդոկ», բախումներ են եղել ոստիկանների ու քաղաքացիների միջև:

Խնդիրն այն է, որ այդ տարածքում բարձրահարկ շենքի շինարարություն է սկսվել, բնակիչների պնդմամբ՝ ապօրինի:

Սա Երևանի այն քիչ թաղամասերից է, որի պուրակի ծառերն ամբողջությամբ հատված չեն։

Շենքը կառուցելու թույտվություն ստացած ընկերությունն արդեն ծառահատումներ է սկսել: