Լրահոս
Քաղաքական
23:57
24.06.19
131

Ազգային Ժողով. կարևորից շատ ժամանակ խլած անկարևորը

Մեր խորհրդարանական երկրի ազգային ժողովն այսօրվա արտահերթին մոտ կես ժամ է ծախսել՝ որոշելու՝ Էդմոն Մարուքանի՝ գեղեցիկ աղջիկ արտահայտությունը կլասիկ, թե ռաբիս պատգամավորին բնորոշ բառապաշար է: Ավելի վաղ ֆեյսբուքում Մարուքյանն անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու իր խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան կոչ արել ավելացնել չվերթները Գյումրիից դեպի Ռուսաստան և հակառակը: Առաջարկը մոռացվեց, իշխանական թևի պատգամավորներին դուր չէր եկել ոճաբանությունը: Աղվան Ասոյանն է փորձել առանձնացրել արտահերթի ոճաբանական ու օրենսդրական հարցերը: