Լրահոս
Աշխարհ
12:20
16.04.19
156

Աստվածամոր Տաճարն այրվում է. Ֆրանսիան ու աշխարհը՝ լալիս են

Img default alt hy

850-ամյա Գոթական տաճարը գրեթե այրվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի քարե հիմքը եւ երկու աշտարակները: Կրակը հնարավոր չի եղել մարել մոտ 9 ժամ, որից հետո այն համարվել է «անկառավարելի»: Տաճարում է պահվում Հիսուսի փշե պսակը, որը չի վնասվել, Լյուդովիկոս IX-ի` թագադրման օրը կրած զգեստը, ինչպես նաեւ նկարներ, որոնք անգին են համարվում: 

Պատմության ամենավառ կոթողի այրման մասին հուզական գրառումներ են կատարել աշխարհի նախկին եւ ներկա ղեկավարները. ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման գրել է. «Մենք սգում ենք, երբ կորում է պատմությունը, բայց նաեւ՝ կառուցում ենք վաղվա համար՝ որքան հնարավոր է՝ ամուր», Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անվանել է տաճարը «Եւրոպական եւ Ֆրանսիական մշակույթի խորհրդանիշ», UNESCO-ն հայտարարել է, որ «Ֆրանսիային կօգնի՝ վերակառուցել այդ անգին ժառանգությունը, որը տարեկան 13 միլիոն այցելու է ունենում, ավելի շատ, քան՝ Էֆելյան աշտարակը», իսկ Փարիզի Արքեպիսկոպոս Միշել Օպետին ասել է. «Աստվածամոր Տաճարն այրվում է. Ֆրանսիան ու աշխարհը՝ լալիս են»:

Երկրի նախագահ Մակրոնը իր ելույթում հայտարարել է, որ «Աստվածամոր Տաճարը կվերակառուցվի համատեղ ուժերով»: