Լրահոս
Քաղաքական
22:54
26.04.19
170

Աշխատատեղերն ավելացել են 50 հազարով. Փաշինյանը պնդում է

ԵԽԽՎ-ում 50 հազար աշխատատեղի ստեղծման և ստվերից դուրս գալու մասին պատմած վարչապետ Փաշինյանը՝ այսօր ֆեյսբուքյան լայվով կարիք զգաց պարզաբանելու ասածը: Թեև վարչապետը խոսել է հեղափոխությունից հետո ստեղծված 50 հազար աշխատատեղի մասին, բայց այն մանրամասնել սկսել է 2019-ի հունվարը համեմատելով 2018-ի հունվարի հետ: Փաշինյանն ասել է, որ այդ թիվը կարող է ֆանտաստիկա թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է: