Լրահոս
Աշխարհ
10:56
18.04.19
139

Ասադի հորեղբոր կասկածելի ծագման հարստությունը

Img default alt hy

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հորեղբայրը կանգնելու է Ֆրանսիայի դատարանի առջեւ ու բացատրություն տա այն մասին, թե որտեղից է առաջացել իր ունեցվածքը: Ռիֆաթ ալ-Ասադը մեղադրվում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլլար յուրացման մեջ, որը, ըստ պաշտոնական տվյալների, նվիրաբերվել են Սիրիային՝ պատերազմական ժամանակներում: Վերջինս հերքում է իրեն հասցրած բոլոր մեղադրանքները եւ հայտարարում, որ իր կուտակած գումարը տարիների աշխատանքի արդյունքն է՝ քաղաքականության ոլորտում: 

Ռիֆաթ ալ-Ասադը ունի 2 առանձնատուն՝ Փարիզում, ագարակատուն՝ մայրաքաղաքին մոտ, մեծ գրասենյակային տարածք՝ Լիոնում, 4 կին եւ 16 երեխա: Նրա ընտանիքին պատկանում են նաեւ 500 անշարժ գույք՝ Իսպանիայում: 

Նա նաեւ մեկ անգամ ասել էր, թե՝ իր եղբայր՝ Հաֆեզ ալ-Ասադը իրեն 300 միլիոն ԱՄՆ դոլլար է վճարել՝ իրենից ազատվելու համար, տեղեկացնում է Daily Mail-ը: