Լրահոս
Քաղաքական
23:00
30.04.19
158

Արշավ Գագիկ Ծառուկյանի դե՞մ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ձեռնարկատեր լինելու հիմքով պատգամավորական մանդատից զրկելու սկանդալը հասունանում է: Իշխող Իմ Քայլը խմբակցությունը պատրաստվում է այս հարցով նիստ անել: Պատմությունը սկսվեց Քաղաքացու որոշման հայտարարությամբ: Երևի հիշում եք, դա այն կանաչ գրասենյակով կուսակցությունն է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր մանդարինների ակցիաներով: Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջով կուսակցությունը դիմել է Խորհրդարանի նախագահին ու գլխավոր դատախազին, իսկ մինչ այդ տարօրինակ հայտարարություն է արել ՊԵԿ նախագահը: Ինչու՞ Դավիթ Անանյանը չի հիշում խոշոր հարկատուների ցուցակում Գագիկ Ծառուկյան անուն ազգանուն կա թե ոչ: