Լրահոս
Քաղաքական
23:29
25.04.19
161

Արգիշտի Քարամյանը կարող է փոխարինել Դավիթ Սանասարյանին

Պետական վերահսկողականն ասես ինքը վերահսկողության կարիք ունի: Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Դավիթ Սանասարյանի պարտականությունները հնարավոր է՝ ժամանակավոր կատարի նրա՝ ոչ պակաս սկանդալային տեղակալը: Արգիշտի Քարամյանը 28 տարեկանում հաշվեհամարին կլորիկ գումար ունի: Նրա կինը՝ Ռուզաննա Քարամյանը ևս պատկառելի ունեցվածքի տեր է: