Լրահոս
Հասարակական
22:48
15.04.19
153

«Արարատցեմենտ»-ում գործադուլ է

Այսօր Արարատում փակ էր ճամփան՝ դեպի արդյունաբերություն: Գործից ազատման ծանուցագրեր ստացած աշխատակիցները՝ ցեմենտ-բետոնե համառությամբ, պահանջում են հանդիպում Արարատ ցեմենտի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ, նրանց չի հանգստացնում անգամ ծանուցագրերը մոռանալու՝ տնօրինության հորդորը: Ինչու՞ գործարանի փակման թեման շիկացավ Կառավարության այն քայլից հետո, որը մամուլն անվանեց օգնություն՝ Գագիկ Ծառուկյանի ցեմենտի բիզնեսին: Անցած շաբաթ օրենսդիրի տնտեսական հարցերի հանձնաժողովը լիագումար նիստի օրակարգ ուղարկեց միջանկյալ որոշում: Մեկ տարով իրանական էժան ցեմենտի վրա տուրքեր կլինեն, որ տեղի արտադրողը չնեղվի: Պազվում է՝ տեղի բիզնեսը փրկելու համար պետք էր փակել նաև իրանական ցեմենտի հումքի ճամփան: