Լրահոս
Միջազգային
12:37
26.05.26
294

ԱՄՆ-ն կորցնում է իր դիրքերը, Մերձավոր Արևելքում նրա համար անվտանգ վայր չի մնա․ Խամենեի

Img default alt hy

ԱՄՆ-ն այսուհետ չի կարողանա օգտագործել մերձավորարևելյան երկրները որպես վահան՝ տարածաշրջանում իր ռազմակայանների համար, և իր համար ոչ մի անվտանգ վայր չի գտնի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին։

«Անկասկած մեկ բան պարզ է՝ ժամանակի սլաքները հետ չեն շրջվի, և տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրներն այլևս վահան չեն լինի ամերիկյան բազաների համար։ Բացի այն, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում այլևս անվտանգ վայր չի ունենա իր ինտրիգների և ռազմակայանների համար, նա օրեցօր ավելի ու ավելի է կորցնում իր դիրքերը»,- նշել է նա իր գրավոր ուղերձում։

Խամենեին կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին՝ «դեպի բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ աջակցություն», որպեսզի միասնաբար լուծեն բոլոր խնդիրները։