Լրահոս
Աշխարհ
12:01
18.04.19
217

Ալեն Դելոնը Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» կստանա

Img default alt hy

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը Կաննի 72-րդ կինոփառատոնի ժամանակ Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ կստանա՝ Լուչինո Վիսկոնտիի «Ընձառյուծը» ֆիլմում նկարահանվելու համար: Փառատոնի կազմակերպիչները ասել են, որ «այս մրցանակով ցանկանում են մեծարել Դելոնի՝ ֆիլմարտադրության մեջ ունեցած ավադը եւ իր ներկայությունը ֆիլմաշխարհում»: 

Ալեն Դելոնը, մրցանակը ստանալով, կհամալրի Վուդի Ալենի, Բեռնարդո Բերտոլուչիի, Ջեյն Ֆոնդայի, Քլինթ Իսթվուդի Ժան-Պոլ Բելմոնդոյի , Ժան Մորոյի, Մանոել դե-Օլիվիերայի, Ագնես Վարդայի եւ Ժան-Փոլ Լեոդի շարքը: 

Կաննի 72-րդ փառատոնը տեղի կունենա մայիսի 14-25-ը: