Լրահոս
Քաղաքական
22:38
18.04.19
146

5-ամսյա ու 16-ամյա օրենսդիրներ և փորփրվող անցյալ ԱԺ-ում


Կառավարության նոր կառուցվածքի մասին սկանդալային նախագիծը խորհրդարանը այսօր ընդունեց առաջին ընթերցմամբ: Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը 17 նախարարության փոխարեն կունենա 12-ը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 10 հազար պետական աշխատող կմնա անգործ: Այս տեղեկության վերաբերյալ՝ ֆինանսների նախարարից Լուսավոր Հայաստանը գրավոր պարզաբանում էր պահանջել: Ինչպես երևում՝ նախարարի պատասխանից խմբակցությունը դժգոհ է: Այսօր նրանք Ատոմ Ջանջուխազյանի հրաժարականը պահանջող առաջարկ էին բերել լիագումար նիստ, որին ընդդիմությունը կողմ քվերակեց, իշխող մեծամասնությունը՝ դեմ: Ազգային ժողովում այսօր նաև շարունակվել է ԲՀԿ-Իմ քայլը բանավեճը: