Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:30
29.07.21
82

3 զոհ, 6 վիրավոր՝ երկու օրում. Փաշինյանը ռուս սահմանապահների է հրավիրում Հայաստան

Գեղարքունիքում թշնամու կրակոցից երեկ և այսօր վիրավորված 6 զինվորից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Հոսպիտալում կյանքի համար պայքարողը այն զինվորն է, որը սկզբում անհետ կորած էր համարվում: Երբ նրան գտել են, ձեռքին օղակը քաշած նռնակ է եղել: Զինվորներից մեկն այսօր առավոտյան է վիրավորվել, երբ ադրբեջանական զինուժը երկրորդ անգամ խախտել է չորեքշաբթի ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Մեկը՝ գիշերը 3-ին մոտ, մյուսը՝ առավոտյան 8-ն անց 20-ի սահմաններում: Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ երկու օր հնչած կրակոցների հետևանքով 3 զինծառայող է մահացել:

Սահմանային էսկալացիայից մոտ 30 ժամ անց է լարվածության մասին առաջին հայտարարությունն արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Զոհված և վիրավոր զինվորների մասին ոչ մի խոսք Փաշինյանը չի ասել, փոխարենը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկանքով ռուս սահմանապահների տեղակայման մտադրության մասին է հայտնել՝ սահմանազատումն առանց միջադեպերի անցկացնելու համար: Անհրաժեշտության դեպքում, նաեւ միջազգային այլ գործիքակազմեր օգատագործելու վերաբերյալ տեղեկացրել: