Լրահոս
Հասարակական
22:55
26.04.19
150

20 հազար հայ ընտանիք. անտեսանելի ներգաղթ

«Վերջին շրջանում Հայաստան է վերադարձել 20 հազար հայ ընտանիք»,- հայտարարել էր խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա չէր մանրամասնել, թե որտեղից այդ տեղեկությունը: Թիվն իրոք տպավորիչ է, բայց արդյոք համապատասխանում է իրականությանը: Սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնից Հայլուրին փոխանցել են, որ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո հայրենադարձվել է ընդամենը 500 ընտանիք: Մյուս 19.500 ընտանիքների մասին տեղյակ չեն: