Լրահոս
Արցախ
17:05
02.09.21
55

Զոհված զինծառայողների հարազատները փորձել են քարերով հարվածել ՔՊ-ականներին. Արցախ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախում զոհված զինծառայողների հարազատները քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական պատգամավորները: «Հրապարակի» տեղեկություններով՝ ՔՊ-ականների այցից զայրացած ծնողները ցանկացել են քարերով հարվածել պատգամավորներին:

Նրանց խոսքով՝ իշխանությունն է մեղավոր իրենց որդիներ մահվան համար, ուստի իշխանական պատգամավորները Արցախ այցելելու իրավունք չունեն: Զոհվածների ծնողների հետ բանակցություններ է սկսել Արցախի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Կարեն սարգսյանը, փորձել հարթել միջադեպը: