Լրահոս
Քաղաքական
13:12
31.08.21
43

Զինվորը կրակում է այն դեպքում, երբ ձախողում են քաղաքական գործիչներն ու դիվանագետները․ Ղազինյան

 

Աշխարհաքաղաքական մեծ սխալների արդյունքում ի վերջո ստիպված է լինում կրակել և զոհվել մեր զինվորը, հրամանատարը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ, խոսելով 44-օրյա պատերազմի մասին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Զինվորը կրակում է այն դեպքում, երբ ձախողում են քաղաքական գործիչներն ու դիվանագետները։ Իսկ քաղաքական պրոցեսներն ու դիվանագիտության աշխատանքը վարում էր պետության ղեկավարը, նույնիսկ զարմացրիք Պուտինին», -նշեց նա։