Լրահոս
Հայաստան
01:18
26.08.21
57

Զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը. արգելափակվել է մոտ 40 մեքենա, որոնցում կան նաև երեխաներ

Img default alt hy
«Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:
Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ»,-կեսգիշերին Facebook-ի իր էջում գրել էր ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
 
Ըստ նրա, ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում են, սակայն ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:
 
«Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում եւ սպասենք պաշտոնական պարզաբանումներին», - գրել էր նախկին պատգամավորը:
 
Ավելի ուշ, «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ շրջափակման մեջ հայտնված մեքենաները ռուս սահմանապահները սկսել են դուրս բերել:
 
Ըստ նրա, զինված ադրբեջանցիները ճանապարհը փակել են «Չայզմի» կոչվող հատվածում, որը Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհին է:
 
Ժամը 01:00-ին նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ֆեսյբուքյան նոր գրառմամբ, հայտնեց, որ ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանել են շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները: