Լրահոս
Արցախ
21:15
26.10.21
76

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 26․ օր 30-րդ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

26 հոկտեմբերի 2020, օր 30-րդ

Ինչու՞ էր Փաշինյանը եռալեզու գրառմամբ հաստատում, թե հրադարարն ընդհանուր առմամբ պահպանվում է, երբ Ալիևը հայտարարում էր Կուբաթլիի՝ Սանասարի գրավման մասին։

Ինչու՞ էր Փաշինյանն արդեն 2-րդ անգամ խոսում Ղարաբաղի կապիտուլիացիայի ենթարկելու Ադրբեջանի ցանկության մասին:

Փաշինյանը ինչու՞, ի՞նչ հիմքով ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթուղթը, եթե այս օրը հայտարարում էր, թե «Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ՛ կապիտուլյացիայի»: