Լրահոս
Արցախ
21:30
16.10.21
47

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 16․ օր 20-րդ. տեսանյութ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

16 հոկտեմբերի 2020, օր 20-րդ

Արդյոք պարտվե՞լ ուզեցին, Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական վերնախավը, թե չէ, ինչպե՞ս հասկանալ նրանց գլխավոր խոսափող Արծրուն Հովհաննիսյանի այս գրառումը. «Սմերչը, Լոռան, Դրոնը և նորագույն բոլոր զինատեսակները չափազանց կարևոր են, սակայն միևնույնն է ամենաառաջին գործոնը կամքն է, կամքի գործոնը, եթե չես ուզում պարտվես չես պարտվում: #Հաղթելուենք»:

Ինչու՞ հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հայտարարելով, որ Ադրբեջանը փոխզիջման չի գնում, տառացիորեն 2 օր հետո մերժեց Պուտինի միջնորդությունը՝ մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Ի՞նչ հիմքով էր Ալեն Սիմոնյանը վստահեցնում մոտալուտ խաղաղության պարտադրման մասին և ինչու՞ սկսեց խոսել Մեղրին ադրբեջանական կողմին հանձնելու պահանջի մասին