Լրահոս
Իրավական
14:03
02.08.21
58

Ընդդիմությունը կալանավորված պատգամավորներին ներկայացրեց որպես ԱԺ նախագահի թեկնածուներ.

Img default alt hy

Ընդդիմությունը կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ներկայացրեց որպես ԱԺ նախագահի թեկնածուներ: 

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամները 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ներկայացել էին Սյունիքի կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով։

Կալանավորված են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են, որոնց մասնակցությունը ԱԺ նիստին սահմանափակված է կալանավորված լինելու պատճառով: