Լրահոս
Հասարակական
12:14
04.02.22
116

Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին. Ագնեսա Խամոյան

Img default alt hy

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա ժամերին պաշտոնական հաղորդագրություն կտարածեն նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է բոյկոտեն նախագահի քվեարկությունը, Խամոյանն արձագանքել է՝ ամեն ինչ էլ հնարավոր է:

Արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որն ավելի վաղ ընդդիմությանն առաջարկել էր կողմ քվեարկել նախագահի իրենց թեկնածու Վահագն Խաչատուրյանին, ընդդիմադիր պատգամավորն ասել է.

«Քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է լինել: Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, որը երկրորդ փուլով դառնալու է ՀՀ նախագահ, որն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ և ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, նա ապահովելու է իշխանական բուրգի ներդաշնակեցումը»,- նշել է Ագնեսա Խամոյանը: