Լրահոս
Հասարակական
10:52
04.02.22
100

Խաղաղապահները 1 շաբաթում ապահովել են 6000 մարդու անվտանգ մուտքը ԼՂ և հակառակ ուղղությամբ

Img default alt hy

Խաղաղապահները 1 շաբաթում ապահովել են ավելի քան 2,5 հազար ավտոմեքենաների և մոտ 6 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են իրադրությանը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն իրականացնում 27 դիտակետում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

«Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննության են ենթարկվում բոլոր տրանսպորտային միջոցները, անհրաժեշտության դեպքում մանրակրկիտ զննություն է իրականացվում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։

Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։