Լրահոս
Քաղաքական
22:30
23.08.21
31

«Ոստիկանությունը գործում է ոչ թե օրենքով, այլ հրահանգով». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության գործողություններին, նշել է, որ ոստիկանությունը կատարում է իշխանության հրահանգները․ «Ոստիկանությունը վարչապետին կից կառույց է, և նա գործում է ոչ թե օրենքով, այլ հրահանգով: Այն, ինչ կատարվում է «ֆիզիկայի ավանում», կատարվում է վարչապետի անմիջական հրահանգով»:

Անդրադառնալով Հայաստանում քաղհասարակության դերին՝ Ավետիք Իշխանյանն ասում է, որ Հայաստանում այլևս քաղհասարակություն չկա. «Ես վտսհաբար կարող եմ ասել, որ Հայաստանում քաղհասարակությունը ոչ թե իսկական արժեքներով էր առաջնորդվում, այլ քաղհասարակության անվան տակ իրականացնում էր քաղաքականություն նախկին իշխանությունների դեմ: Իսկ իշխանափոխությունից հետո նրանք աջակցում են բոլոր տիպի ապօրինություններ կատարող նոր իշխանություններին»: