Լրահոս
Աշխարհ
14:06
13.04.19
160

Ոստիկանները սպանել են Դաունի ախտանիշով տղամարդուն

Img default alt hy

Շվեդիայի 2 ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նրանք սպանել են 20-ամյա Էրիկ Թորելին, ով Դաունի ախտանիշ եւ Աութիզմ  ուներ: Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին:Նրանք Թորելի մոտ հրացան են հայտնաբերել, որը հետո պարզվել է՝ խաղալիք է: Ոստիկանները այդ պահին իրավիճակը գնահատել են «կյանքին վտանգ սպառնող» եւ կրակ են բացել երիտասարդի ուղղությամբ, տեղեկացնում է BBC-ն: Թորելի մայրը պատմել է, որ այդ խաղալիք հրացանը իր որդու մոտ է եղել դեռ մանկուց եւ որ նա «աշխարհի ամենաբարի մարդն էր, ով անգամ ճանճ չէր սպանի»: