Լրահոս
Քաղաքական
11:00
24.08.21
71

Ոստիկանապետության ճանապարհին ենք, իշխանությունը ուժ ցույց տալու կոմպլեքս ունի. Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով, Հայաստանը գտնվում է ոստիկանապետություն դառնալու ճանապարհին: Իշխանությունը, որը իրականում որեւէ ռեսուրս չունի, կոմպլեքս ունի ցույց տալու, թե ուժեղ է, մինչդեռ լեգիտիմություն եւ իշխանությունը կորցնելու վախ չունեցող իշխանության պարագայում Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքում աննախադեպ անվտանգության միջոցառումներով չէր տեղաշարժվի: