Լրահոս
Իրավական
18:12
26.08.21
57

Որոտանի համայնքապետն ազատ է արձակվել

Img default alt hy

 Մոտ երկու ամիս  կալանավորված Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանն  անսպասելի ազատ է արձակվել`  քննիչի որոշմամբ:

Նրա եղբայրը հաստատել է տեղեկությունը, ասել, որ Սուրեն Օհանջանյանն արդեն տանն է, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է,  դատավարություն պետք է լինի:

Համայնքապետի հետ խոսել այս պահին չհաջողվեց, նրա առգրավված հեռախոսը իրավապահները դեռ չեն վերադարձրել:

 Օհանջանյանին մեղադրում են ընտրակաշառք տալու համար: