Լրահոս
Աշխարհ
17:46
21.08.21
53

Վեներայի կուրծքը անդամահատել են՝ հանուն քաղցկեղի դեմ պայքարի

Վալենսիայի սրճարաններից մեկում, ոգեշնչված աստվածուհի Վեներայի կերպարով, ստեղծել են սառնաշաքար, որի վրա դիցուհու կուրծքը անդամահատված է: «La Venuseta» անունը ստացած սառնաշաքարի վաճառքից ստացված գումարը ծախսվելու է կրծքագեղձի քաղցկեղի հետազոտման համար:

«Նույնիսկ առանց կրծքի, կինը կարող է գեղեցիկ լինել: Մենք այսկերպ ցանկանում ենք ցույց տալ այդ հիվանդության միջով անցած կնոջ կերպարը»,- ասում է գաղափարի հեղինակ Մարիա Գոնսալեսը, որին անցած հոկտեմբերին քաղցկեղ են ախտորոշել: «Սառեցված աստվածուհին» պատրաստվում է ելակից, կոճապղպեղից և կիտրոնից: