Լրահոս
Հասարակական
23:16
10.04.19
137

Ծառուկյանի բիզնեսները ստուգում են


Արդյոք իշխանությունը պրեսինգի է դիմել՝ Ծառուկյանի դեմ՝ նրա այն հայտարարությունից հետո, թե դժգոհ է Փաշինյանի թիմից: Երկրորդ օրն է՝ Բարգավաճ Հայաստանի ղեկավարին պատկանող ընկերություններում պետական կառույցները ստուգումներ են անում: Քաղաքացու դիմում-բողոքը վարչապետին առընթեր շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներին այսօր տարել էր ՙՄուլտի գազի՚ լցակայաններից մեկը: Դեռ լուր չկա, թե ի՞նչն են ստուգել: Անցած հինգշաբթի կառավարության նիստում վարչապետը խոսել էր ավտոգազի թանկացման թանկացման մասին: Դրանից հետո, Ծառուկյանը տարակուսանք էր հայտնել ու վստահեցրել, որ ՙՄուլտի գազ՚ -ում թանկացում չի եղել ու չի լինելու: