Լրահոս
Հասարակական
21:15
02.09.21
42

Ծառին բախված ավտոբուսի 32 ուղևոր տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արարատի մարզում առավոտյան 08։30-ին խոշոր ավտովթար է եղել: Գետազատից Երևան եկող ավտոբուսը բախվել է հաստաբուն ծառին: 32 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի, Երևանի և Մասիսի հիվանդանոցներ, նրանցից 5-ը վերակենդանացման բաժանմունքում է:

«Հայլուրի» նկարահանող խումբը Արտաշատի հիվանդանոցում է եղել այն պահին, երբ բժիշկները վիրահատելիս են եղել 65 տարեկան տղամարդու: Նրա կյանքին վտանգ է սպառնում: Թեթև վնասվածք ստացած ուղևորներից մի քանիսը «Հայլուրի» թղթակցին պատմել են, որ վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը: Վթարի պահին ավտոբուսում ավելի քան 4 տասնյակ ուղևոր է եղել, նրանցից շատերը՝ Երևան շտապող ուսանողներ: