Լրահոս
Միջազգային
13:20
05.02.22
148

Տուրիստներ տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Պերուում

Img default alt hy

Պերուում կործանվել է տուրիստներ տեղափոխող ոչ մեծ ինքնաթիռ։ 7 մարդ է մահացել, հայտնում է «RPP» ռադիոկայանը։ Դեպքը տեղի է ունեցել Նասկայի հովտում։

Ըստ տարածված լուրերի՝ ինքնաթիռը մեկնելիս է եղել էքսկուրսիայի դեպի դեոգլիֆների տարածք։ Դրանք առեղծվածային հին պատկերներ են, որոնք ունեն հարյուրավոր մետր երկարություն և որոնց կարելի է դիտել միայն օդից։ Ավիավթարի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամներն ու տուրիստները, որոնք եղել են Չիլիի և Նիդերլանդների քաղաքացիներ։