Լրահոս
Քաղաքական
23:36
03.02.22
1 246

Տիգրան Արզաքանցյանն իրեն տեսնում է նախագահի պաշտոնում

Img default alt hy

«Ես ինձ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում»,- այս մասին «24TV»-ի եթերում ասել է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը:

Նրա խոսքով` նախկին երեք նախագահներն իրենց աշխատանքը կատարել են, բայց այսօր բոլորն էլ գիտեն, թե ժողովուրդն ինչ գնահատական ունի նրանց հանդեպ:

«Ես չեմ ուզում անդրադառնալ մեր անցած ճանապարհին և որևէ մեկի մասին վատ խոսք ասել, որովհետև իմ էությամբ հետ չեմ գնում, ես ուզում եմ, որ մենք միշտ առաջ գնանք։ Նախագահի պաշտոն ունենալու դեպքում ես մեծ աշխատանքներ կարող էի անել, իմ փորձից ելնելով, իմ գիտելիքներն օգտագործելով մեր երկրի զարգացման համար: Ես կարող եմ խոշոր ներդրումներ բերել Հայաստան: Ես հիմա էլ եմ անում՝ չլինելով նախագահ, չլինելով խորհրդարանում, մի քանի օրվա ընթացքում ՀՀ կգան լուրջ ներդրողներ»,- ասել է Արզաքանցյանը: