Լրահոս
Քաղաքական
19:59
30.08.21
94

«Թուրքիայի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի հարց, կա հայկականության հարց». Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ներկայիս օրակարգից, նշում է, որ Թուրքիան չի հրաժարվել իր առաջ քաշած նախապայմաններից ու ներկայումս էլ պնդում է այդ պահանջները:

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման է համարում իր ներկայիս սահմանների ճանաչումը Հայաստանի կողմից, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից հրաժարումը և Արցախի խնդրի կարգավորումը ի օգուտ Ադրբեջանի»: