Լրահոս
Աշխարհ
22:23
02.08.21
87

Թուրքիան հրի տվողները «կրակի որդիներ» են

Թուրքիայում հրդեհների պատասխանատվությունը ստանձնած «Կրակի որդիներ» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ իշխանությունը այլ լեզու չի հասկանում: «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապված կազմակերպությունը, որը Թուրքիայում որպես ահաբեկչական խմբավորում է ճանաչվել, ցանկանում է կրակի միջոցով ծնկի բերել թուրքական ռեժիմը: Նրանք կրակի 111 օջախ են առաջացրել: Թուրք փրկարարները 107-ն օջախ են՝՝ մեկուսացրել: Ըստ պաշտոնական տվյալների հրդեհներից 8 մարդ է մահացել: