Լրահոս
Քաղաքական
23:42
25.08.21
47

Թշնամին կրակահերթի տակ է պահել հայկական դիրքերն ու բնակավայրերը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շուշիի մոտ տեղակայված դիրքերից ադրբեջանցիները երքեշաբթի մինչև ուշ գիշեր կրակահերթի տակ են պահել հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը:

Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված:

Շուշիի հատվածից արձակված կրակոցներից վնասվել է բնակիչներից մեկի տունը։ Այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: