Լրահոս
Աշխարհ
17:53
01.09.21
32

«Թալիբների» Աֆղանստանում ԱՄՆ-ն անելիք չունի, ՀԱՊԿ-ը՝ նույնպես

Ամերիկյան վերջին օդանավի հեռանալուց ու Քաբուլի օդակայանը թալիբների հսկողության տակ անցնելուց հետո այն ամբողջությամբ դատարկվել է:

Հազարավոր աֆղանստանցիներ, որ երկրում իշխանափոխությունից հետո լցվել էին օդակայան ու ցանկանում էին հեռանալ, այժմ այնտեղ չեն: Պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ թալիբներն արգելել են բոլոր թռիչքները՝ չնայած խոստացել էին օգոստոսի 31-ից վերաբացել: