Լրահոս
Հայաստան
22:16
17.08.21
93

«Ճանապարհը տանում է Բասարքեչար». Ալիևը Քարվաճառից մեծացնում է ճնշումը Երևանի վրա

Ալիևը շարունակում է հայության համար նվաստացուցիչ հայտարարություններ արել: Նա հանդգնել է հայ զինվորին անվանել «վախկոտ դասալիք»՝ մեծամտանալով, թե ադրբեջանական բանակը պատերազմում է «կոտրել հայ զինվորի անվախության միֆը»:

«Արևմտյան Զանգեզուրը այս պահին Հայաստանի վերահսկողության տակ է, բայց, իհարկե, Զանգեզուրի միջանցքը բացելուց հետո մենք այն կօգտագործենք մեր քաղաքացիներին իրենց նախնիների հող վերադարձնելու համար: Այդպիսի ծրագրեր կան և դա բնական է: Քանի որ մեր քաղաքացիները բռնի տեղահանվել են ոչ միայն Զանգեզուրից, այլև Գյոյչե (Սևան)», - ասել է Ալիևը Քարվաճառում։