Լրահոս
Քաղաքական
21:46
11.11.19
107

Ճամպրուկ՝ Զոհրաբ Մնացականյանի համար

Ե՞րբ է իրականացվելու Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու վարչապետի խոստումը, Մինսկի խմբի ո՞ր համանախագահն է համաձայնել արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար բանաձևին, ինչու՞ ոչ ոք չի խոսում կարևորագույն ազգերի ինքնորոշման իրավունքի մասին ու վերջապես ինչպե՞ս բանակցային գործընթացից դուրս եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այս հարցերով էին այսօր Լավրովի հետ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ավարտին, մեր արտաքին քաղաքական գերատեսչության մոտ հավաքվել Հանրապետական կուսակցության երիտասարդները: Նրանց ձեռքին ճամպրուկ կար Մնացականյանի համար, իրենց խոսքով դատարկ, ինչպես իշխանության խոստումները։