Լրահոս
Քաղաքական
21:04
26.08.21
62

Սյունիքում ադրբեջանցիների փակած ճանապարհները հայկական չե՞ն. Փաշինյանի պատասխանը

«Կապան-Ճակատեն ճանապարհն իշխանությունը բոլորիս թիկունքում առանձին հուշագրով հանձնել է թշնամուն»,- այսօր խորհրդարանական ընդդիմությունն է հիշեցրել՝ բացատրություններ պահանջելով Նիկոլ Փաշինյանից:

Կառավարության ծրագիրը եզրափակիչ ելույթով ներկայացնելու համար խորհրդարանական ամբիոնին մոտեցած Փաշինյանը մեջբերել է դեկտեմբերին արված իր հայտարարությունը, որում գուշակել էր՝ Գորիս-Կապանին կան վիճելի տարածքներ, և ուրեմն՝ կարող են լոգիստիկ խնդիրներ առաջանալ, և ահա՝ առաջացել են: