Լրահոս
21:46
29.07.21
78

Սոթքի հանքի աշխատանքը վերականգնվել է. Գեղարքունիքում դեռ վտանգավոր է

Եթե Գեղարքունիքի 6 համայնքների ուղղությամբ կրակոցները շարունակվեն, չի բացառվում, որ կախված իրավիճակից դպրոցներում ուսուցումը հեռավար դառնա: Գեղարքունիքի մարզպետի խոսքով, նման փորձ կա, բայց դասավանդման փոփոխության մասին կմտածեն, երբ սեպտեմբերը գա: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը այսօր խոստացել է ամեն ինչ անել՝ սահմանամերձ մարզում անվտանգ կրթություն ապահովելու համար: