Լրահոս
Հասարակական
23:26
29.07.21
72

«Սիբիրախտի գյուղը». Երեք տասնյակ կով անկել է

Գեղարքունիքի մարզում սիբիրախտի բռնկումից մոտ մեկ ու կես ամիս անց շարունակվում է անասունների անկումը: Տորֆավանում, որտեղից տարածվել էր վտանգավոր հիվանդությունը, հուլիսի 27-ի դրությամբ արդեն երեք տասնյակ կով է անկել: Գյուղ այցելած մեր թղթակիցներին գյուղապետարանից վստահեցրել են, որ վարակված անասունի կաթն ու միսը գյուղից դուրս չեն հանում, տեղում ոչնչացնում են սեփական միջոցներով: Էկոնոմիկայի նախարարությունից ոչ եկել են, ոչ էլ անգամ զանգել հետաքրքրվել, թե ինչպես է գյուղացին թաղում իր ապրուստի միջոցը: